Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Ինչպե՞ս ճանաչել աուտիզմը. առաջին նախանշանները

Ինչպե՞ս ճանաչել աուտիզմը. առաջին նախանշանները

Ըստ med.news.am կայքի: Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան աուտիզմ ունի: Որո՞նք են աուտիզմի առաջին նախանշանները: Ինչպիսի՞ն է աուտիզմի կլինիկական պատկերը: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողներին պատմեց հոգեբան Գերասիմ Հարությունյանը:

 

Աուտիզմին, ըստ հոգեբանի, նախեւառաջ հատուկ են շփման խանգարումները, սոցիալական փոխազդեցության խանգարումները, ստերեոտիպիկ վարքը, կրկնվող վարքը եւ կրկնվող խոսքերը: «Չափանիշները շատ են, բայց հիմնականները վերաբերվում են շփման եւ սոցիալական փոխազդեցության խանգարումներին», - ասաց Գերասիմ Հարությունյանը:

 

Այսինքն, մանկական աուտիզմ ունեցող երեխան սովորաբար չի շփվում եւ չկամենալով է արձագանքում դիմացինի շփվելու ցանկությանը: «Նա չունի շփման նախաձեռնություն եւ բացասաբար է վերաբերվում դիմացինի նախաձեռնությանը», - ասաց հոգեբանը:

 

Սակայն այսպիսի կլինիկական պատկերը բավարար չէ աուտիզմ ախտորոշելու համար, քանի որ, ինչպես նշեց հոգեբանը, նմանատիպ շփման խանգարումներ կարող են լինել եւ այլ խնդիրների կամ հիվանդությունների դեպքում, իսկ երբեմն դրանք հանդիպում են եւ բոլորովին առողջ երեխաների մոտ:

 

Այդ իսկ պատճառով ծնողները չեն կարող ինքնուրույն ախտորոշել աուտիզմն իրենց երեխայի մոտ. միայն բժիշկ-հոգեբույժը կարող է դա անել՝ հիմնվելով երեխայի վարքի առանձնահատկությունների, նրա անամնեզի, ծնողների եւ բարեկամների խոսքերի եւ այլ փաստերի վրա: Հետազոտություններ կամ հատուկ թեստեր աուտիզմն ախտորոշելու համար, ցավոք, չկան:

 

Ե՞րբ կարող են ծնողները կասկածել, որ իրենց երեխայի մոտ աուտիզմ կա:

 

Ըստ հոգեբանի՝ աուտիզմի առաջին նախանշանները երեխայի մոտ հուզական դրսեւորումների թույլ արտահայտվածությունն է: Օրինակ, երեխան կարող է սոված լինել կամ տակաշորերը թրջած լինել, բայց ոչ մի կերպ իմաց չտալ ծնողներին իր վիճակի մասին: Ծնողների հետ շփումը նրա մոտ նույնպես գրեթե բացակայում է:

 

«Փոքր երեխաների մոտ մոր հետ կապը բավական ուժեղ է, եւ նրանք, եթե օտար մարդկանց՝ չէ, ապա մորը անպայման ժպտում են: Իսկ աուտիզմի դեպքում նման դրսեւորումներ շատ քիչ են լինում կամ գրեթե չեն լինում», - ասաց Գերասիմ Հարությունյանը:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ